Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24835/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/24835/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

«Տիգրան-Կարեն» ՍՊԸ-ին
/հասցեն` ք.Վանաձոր, Դեմիրճյան 18/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող քաղաքացիական գործով ըստ հայցի Արտուշ Ժորայի Թադևոսյանի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ի, «Տիգրան֊Կարեն» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ «Տիգրան֊Կարեն» ՍՊԸ և բանկի միջև 18.01.2012թ.-ին կնքված թիվ 560 գլխավոր վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք ի ապահովումն թիվ 560 Գլխավոր Վարկային պայմանագրի «Տիգրան֊Կարեն» ՍՊԸ և բանկի միջև 18.01.2012թ.-ին կնքված թիվ 560 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և թիվ 560 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 22.10.2018թ.֊ին կայացած աճուրդը, աճուրդի հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2021թ. մայիսի 14-ին` ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ




Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`