Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1670/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/1670/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող` Մկրտիչ Սուրենի Հարությունյանին
ք. Երևան, Ֆրունզեի փ., 6/7-1


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի <<Մոգո>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Մկրտիչ Սուրենի Հարությունյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՊԱՐԶԵՑԻ

Բանկը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Մկրտիչ Սուրենի Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Հայցադիմումը Դատարանում մուտքագրվել է 19.01.2021 թվականին և կազմվել թիվ ԵԴ/1670/02/21 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 22.01.2021 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1.<<Մոգո>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի ընդդեմ Մկրտիչ Սուրենի Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Թիվ ԵԴ/1670/02/21 քաղաքացիական գործն, ըստ հայցի՝ <<Մոգո>> ՈՒՎԿ ՍՊԸ-ի ընդդեմ Մկրտիչ Սուրենի Հարությունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը 2021 թվականի մայիսի 18-ին հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`