Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0710/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

20.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Վահագն Վալոդի Պողոսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Գեղհովիտ


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ասքանազ Վահագնի Պողոսյանի, Նարինե Ֆիլարետի Մելոյանի, երրորդ անձինք՝ Գայանե Պողոսյանի և Վահագն Վալոդի Պողոսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն քաղաքացիական գործով 04.05.2021 թվականին, ժամը 09:50-ին նշանակվել է նախնական դատական նիստ։


Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 04.05.2021 թվականին, ժամը 09:50-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 5)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Առդիր՝

 ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Քաղաքացիական գործ
Թիվ ԳԴ1/0710/02/20


ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին

16.02.2021թ. ք. Մարտունի

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Մինասյանը (այսուհետ՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ասքանազ Վահագնի Պողոսյանի, Նարինե Ֆիլարետի Մելոյանի, երրորդ անձինք՝ Գայանե Պողոսյանի և Վահագն Վալոդի Պողոսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ասքանազ Վահագնի Պողոսյանի, Նարինե Ֆիլարետի Մելոյանի, երրորդ անձինք՝ Գայանե Պողոսյանի և Վահագն Վալոդի Պողոսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատարանի 02.04.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, Դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԳԴ1/0710/02/20 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
Հայցվոր <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ենթակա են ապացուցման հետևյալ փաստերը՝
1. 1. Հարուցված կատարողական վարույթով <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի` պահանջատեր, իսկ Ասքանազ Վահագնի Պողոսյանի և Նարինե Ֆիլարետի Մելոյանի՝ պարտապան հանդիսանալու փաստերը,
2. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գեղհովիտ համայնքում գտնվող անշարժ գույքը՝ պատասխանողներ Ասքանազ Վահագնի Պողոսյանին, Նարինե Ֆիլարետի Մելոյանին, երրորդ անձինք՝ Գայանե Պողոսյանին և Վահագն Վալոդի Պողոսյանին համասեփականության իրավունքով պատկանելու փաստը,
3. Պարտապաններ Ասքանազ Վահագնի Պողոսյանի և Նարինե Ֆիլարետի Մելոյանի մոտ այլ գույքի՝ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար անբավարար լինելու փաստը,
4. Պարտապանների բաժնեմասի շուկայական արժեքի և բաժնեմասի բնեղենով առանձնացման վերաբերյալ փաստերը:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`