Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/1615/02/20 քաղաքացիական գործով որպես պատասխանողներ Թամարա Արշալույսի Մարգարյանի, Սմբատ Համբարձումյանի և Արամ Արշալույսի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանողներ –Թամարա Արշալույսի Մարգարյանին, Սմբատ Համբարձումյանին, Արամ Արշալույսի Մարգարյանին
ք․ Սևան, Նալբանդյան 24 շենք, բն․ 43

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/1615/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Գարուն Արամի Մարգարյանի, Մուշեղ Արամի Մարգարյանի, Վարսենիկ Արամի Մարգարյանի ընդդեմ Թամարա Արշալույսի Մարգարյանի, Սմբատ Համբարձումյանի, Լուսինե Համբարձումյանի և Արամ Արշալույսի Մարգարյանի՝ բաժիններն ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին,որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 13 մայիսի 2021թ.–ին ժամը 15:30-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`