Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/2836/04/20 սնանկության գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

22.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր 99հոդվածի 3-րդ մաս

Արարատ Սիմոնյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Ս/Սարահարթ թաղ., 2/27 շենք, բն. 21)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտապան Արարատ Սիմոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ՍնԴ/2836/04/20 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 20.01.2021 թվականի վճռի դեմ, քաղաքացիական գործով ըստ դիմումի Արարատ Սիմոնյանի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին:
Պարտապան Արարատ Սիմոնյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Ս/Սարահարթ թաղ., 2/27 շենք, բն. 21 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`