Թիվ ԼԴ/1087/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Արմինե Արշալույսի Սողոյանին ուղղված դատական ծանուցագիր
23.03.2021
ԱՐՄԻՆԵ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍՈՂՈՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տերյան 2շ., 25բն./
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/1087/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ձեզ և Ա/Ձ Արմեն Ռիմիկի Սաղաթելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2021 թվականի ապրիլի 22-ին ժամը 14:30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`