Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/10042/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արաբկիր նստավայր՝ ք.Երևան, Հր․ Ներսիսյան 10, հեռ. (+37410) 20-90-92 (ներքին՝ 118), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru
ԵԴ/10042/02/20
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Պատասխանող Սողոմոն Հովսեփյանին
/ՀՀ, ք. Երևան, Ս․ Տարոնցի 1-211, 212 /

Դատարանի (դատավոր Ս. Իսկանդարյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլթգրավեի ընդդեմ Հաջիկ Գելիջիի, Սողոմոն Հովսեփյանի, Հարություն Խաչատրյանի, երրորդ անձ «Սասստեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանքների կիրառման մասին, թիվ ԵԴ/10042/02/20 քաղաքացիական գործը։
Երրորդ անձ «Սասստեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը 02․03․2021 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու նպատակով հրավիրվող դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 5-ին, ժամը 12։00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում /ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 շենք/։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատավորի օգնական՝ Կ․Հովհաննիսյան

Հասցե` ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209 092

Էլ. փոստ`