Թիվ ԿԴ1/0262/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
23.03.2021
Հա. ԿԴ1/0262/02/20 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝ Դավիթ Մհերի Սեդրակյանին
/ ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի, Նոր-Արեշ 11 փող․ 72-52/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օլեգ Սուրենի Ադյանի ընդդեմ Արտեմ Արսենի Գրիգորյանի, երրորդ անձինք՝ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի, Դավիթ Մհերի Սեդրակյանի, Վարդգես Մեսրոպյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի վերաբերյալ հա. ԿԴ1/0262/02/20 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1
Հեռ..` +374-226-4-51-56
Էլ. փոստ`