Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1995/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Լարիսա Սուրիկի Մելքոնյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Պ.Սևակի փ., բն.24

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/1995/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիդա Լադիկի Տոնոյանի ընդդեմ Լարիսա Սուրիկի Մելքոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Լարիսա Սուրիկի Մելքոնյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Պ.Սևակի փ., բն.24), սակայն ծրարը վերադարձվելէ դատարան՝«չպահանջված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ 18.03.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված կարգով ուղարկելու համար:
Նշվածի հիմքով, Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2021 թվականի օգոստոսի 26-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` նույն օրը ժամը 15:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ




Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (+374264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`