Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4088/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձինք՝ Զարինե Սարգսյան, Վահրամ Յանիկյան,
Առաքել Յանիկյան, Շուշանիկ Յանիկյան

ք. Երևան, Պոպովի 69


Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան թիվ ՎԴ/4088/05/19 վարչական գործով ըստ հայցի Լուսինե Դավթյանի, Նորայր Յանիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Կադաստրի կոմիտեի, Զարինե Սարգսյանի, Վահրամ Յանիկյանի, Առաքել Յանիկյանի, Շուշանիկ Յանիկյանի, Լևոն Յանիկյանի՝ Երևանի քաղաքապետի 18.02.1997 թվականի թիվ 142 որոշումը մասնակի՝ այնքանով, որքանով որպես համատեղ սեփականատերեր ներառված չեն Լուսինե Դավթյանը, Նորայր Յանիկյանն առ ոչինչ ճանաչելու, որպես հետևանք՝ Էդուարդ Յանիկյանի անվամբ Տիգրան Մեծի փողոց 5 շենքի բնակարան 6 հասցեի մասով 08.09.1997 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Զարինե Գրիգորի Սարգսյանի, Առաքել Էդուարդի Յանիկյանի, Վահրամ Էդուարդի Յանիկյանի և Շուշանիկ Էդուարդի Յանիկյանի անվամբ, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.10.2008 թվականի թիվ 11395 վկայագիրը՝ Տիգրան Մեծի փողոց 5 շենքի բնակարան 6 հասցեի անշարժ գույքի մասով անվավեր ճանաչելու և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-005-004-018 մատյանի 017 համարի կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատական նիստը նշանակված է 08.06.2021 թ., ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ԴԱՏԱՎՈՐ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /275/

Էլ. փոստ`