Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԿԴ/4991/02/17 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԿԱ ԿԱՆՉԵԼՈՒ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայկ Կոշեցյանին
ք․Երևան, Ե․Կողբացու 67 շենք, բն․6


ՀՀ սնանկության դատարանը 24.03.2021թ․ որոշել է Ռուզաննա Բուդաշկոյի Կարապետյանին, քաղաք Երևան Արաբկիր վարչական շրջան, Երզնկյան փողոց թիվ 75 անշարժ գույքի թիվ ՎՄ-30/952 հաշվետվությամբ գնահատող Տիգրան Ոսկանյանին 12.05.2021թ․ ժամը 12։00-ին որպես վկա կանչել Սնանկության դատարան՝ ցուցմունք տալու նպատակով, իսկ գործին մասնակցող անձ Հայկ Կոշեցյանին (ք. Երևան Ե.Կողբացու 67 շենք, բն 6) հանձնարարել 12.05.2021թ․ ժամը 12։00-ին Սնանկության դատարանում, գործով ապացուցման ենթակա փաստերի մասին ցուցմունք տալ։
Սնանկության դատարանի կողմից քննության է առնվում Արմեն Հրանտի Ավագյանի հայցն ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ քաղաք Երևան Արաբկիր վարչական շրջան, Երզնկյան փողոց թիվ 75 անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով 12.05.2021թ․ ժամը 12։00-ին ներկայանալ ՀՀ Սնանկության դատարան (հասցեն՝ ք․Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ե․Օտյան 53/2, թիվ 2 դահլիճ)։
Դուք պարտավոր եք դատարանի կանչով դատարան ներկայանալը և ճիշտ ցուցմունքներ տալը։
Զգուշացվում եք, որ եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին:Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն․ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Ե․Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`