Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/17646/02/18 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր 99հոդվածի 3-րդ մաս

Անուշ Իսրայելյանին
(ՌԴ, ք. Մոսկվա, փող. Շչելկովսկոե շոսսե, շենք 26, մ/շ 3, բն. 122)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորներ Տիգրան Իսրաելյանի, Նունե Իսրայելյանի, Նաիրա Իսրայելյանի, Գոհար Իսրաելյանի, Անուշ Իսրայելյանի անուններից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2020 թվականի թիվ ԵԴ/17646/02/18 վճռի դեմ, քաղաքացիական գործով ըստ հայցի Տիգրան Իսրայելյանի, Նունե Իսրայելյանի, Նաիրա Իսրայելյանի, Գոհար Իսրայելյանի, Անուշ Իսրայելյանի ընդդեմ Մարինե Ադամյանի, Նուարդ Իսրայելյանի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին:
Հայցվոր Անուշ Իսրայելյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՌԴ, ք. Մոսկվա, փող. Շչելկովսկոե շոսսե, շենք 26, մ/շ 3, բն. 122 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`