Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36059/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/36059/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող` Հրանուշ Գևորգի Պապիկյան
ք. Երևան, Ազատության 21շ., բն.16


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի ՀՀ Ոստիկանության (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Հրանուշ Գևորգի Պապիկյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՊԱՐԶԵՑԻ

ՀՀ Ոստիկանությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանուշ Գևորգի Պապիկյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Հայցադիմումը Դատարանում մուտքագրվել է 22.01.2020 թվականին և կազմվել թիվ ԵԴ/36059/02/20 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 25.12.2020 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

ՀՀ Ոստիկանության ընդդեմ Հրանուշ Գևորգի Պապիկյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Թիվ ԵԴ/36059/02/20 քաղաքացիական գործն, ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանության ընդդեմ Հրանուշ Գևորգի Պապիկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը 2021 թվականի ապրիլի 27-ին հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



Դատավորի օգանական Ա.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`