Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7414/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ կետ

Գործ ԵԴ/7414/02/21
<<25>> մարտի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Իրինա Բաղդասարյանին
/ք. Երևան, Դավթաշեն 1թղմ., 19շ., բն. 16/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 03.03.2021թ. որոշում է կայացրել <Ակբա Բանկ> ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Մխիթար Խաչատրյանի, Իրինա Բաղդասարյանի, Բագրատ Թորիկյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին ընդունել վարույթ, գործը քննել պարզեցված վարույթի կարգով և նշանակել եզրափակիչ դատական ակտի օր, որպիսի որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 07.05.2021թ.:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:


Դատավորի օգնական` Հ. Թովմասյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-23-93-93

Էլ. փոստ`