Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/28373/02/18 քաղաքացիական գործով Վանիկ Միրզոյանին ուղղված դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/28373/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Աիդա Հովհաննսյանի, Արթուր Բադալյանի, Վանիկ Միրզոյանի և Կարապետ Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Վանիկ Միրզոյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Վանիկ Միրզոյանի հաշվառման հասցեն է Արարատի մարզ, գ. Արարատ:
Դատաքննությունը նշանակված է 2021թ. մայիսի 13-ին, ժամը՝ 14:05-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ‹‹Քանաքեռ›› նստավայրում /հասցեª ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 7/:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`