Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/32521/02/20 քաղաքացիական գործով Գրիգոր Արսենի Դավթյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32521/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Էրիկ Իգորի Եղինյանի ընդդեմ Գրիգոր Արսենի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Էրիկ Իգորի Եղինյանը 13.11.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գրիգոր Արսենի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Ս․ Սահակյանի/ 24.11.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Ն․ Բարսեղյանի/ 06.11.2020թ․ որոշմամբ վերացվել է թիվ ԵԴ/32521/02/20 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 28.12.2020 թվականի որոշումը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է և բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը՝ դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ և դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 13.11.2020թ.:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Էրիկ Իգորի Եղինյանի հայցն ընդդեմ Գրիգոր Արսենի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ, դատարան ներկայացված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 13.11.2020թ.:



ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` +37410 201119

Էլ. փոստ`