Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4391/02/21 քաղաքացիական գործով «Լիգեզա» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4391/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Թել-Սել» ՓԲԸ-ի ընդդեմ «Լիգեզա» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Թել-Սել» ՓԲԸ-ն 05.02.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Լիգեզա» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը հանձնվել է դատավորի աշխատակազմին 09.02.2021թ․։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«Թել-Սել» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Լիգեզա» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` +37410 201119

Էլ. փոստ`