Թիվ ԵԴ/5666/02/21 քաղաքացիական գործով Լիանա Պարգևի Գասպարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
26.03.2021
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5666/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
24-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Լիանա Պարգևի Գասպարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 18.02.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լիանա Պարգևի Գասպարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Լիանա Պարգևի Գասպարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9
Հեռ..` +37410 201119
Էլ. փոստ`