ԹԻՎ ԱՎԴ2/2069/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
29.03.2021
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ2/2069/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Գրիգոր Ավշարյանին
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ,գ. Հայանիստ
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մատինյանի 20.10.2020թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ2/2069/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Հոռոմսիմ Իսպիրյանի հայցադիմումն ընդդեմ Գրիգոր Ավշարյանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Հայանիստ հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙանհայտ՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի հունիսի 24-ին, ժամը 12:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ)
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`