Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/0007/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Թիվ ԱՎԴ2/0007/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Պատասխանող՝ Նվեր Առաքելյանին
հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Ն/Թ 6-րդ շ., 14 բն.


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 07.05.2020թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ2/0007/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Ռաֆայելի Սահակյանի ընդդեմ Նվեր Դերենիկի Առաքելյանի, երրորդ անձ՝ Հրանուշ Առաքելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործի նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի հունիսի 09-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`