Թիվ ԳԴ4/0153/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.03.2021
Պատասխանող - Մարկ Լյուդվիգի Անտոնյանին
/Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր, 1-ին փողոց, 8-րդ փկղ., հա. 2 տուն/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Մարկ Լյուդվիգի Անտոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի մայիսի 26-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`