Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/31018/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/31018/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Արտուշ Ղուկասի Գևորգյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արտուշ Ղուկասի Գևորգյանի` պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 26.04.2021թ., ժամը 14:10-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Նոր Նորք 9 զանգված, 4 շենք, 59 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան




գործ թիվ ԵԴ/31018/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«19» փետրվարի 2021 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Խաչատրյանի, քարտուղարությամբ Լ. Մխոյանի, նախնական դատական նիստում ըստ հայցի <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արտուշ Ղուկասի Գևորգյանի` պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԵԴ/31018/02/20 քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը.


Պ Ա Ր Զ Ե Ց
23.10.2020 թվականին <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արտուշ Ղուկասի Գևորգյանի` պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 23.10.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 28.10.2020 թվականին:
05.11.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
12.01.2021 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել, գտնում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին առանձին ակտի ձևով կայացված որոշումը երեք օրվա ընթացքում պետք է ուղարկել գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արտուշ Ղուկասի Գևորգյանի` պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԵԴ/31018/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերն են.
ա) «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Արտուշ Ղուկասի Գևորգյանի միջև 20.10.2017 թվականին կնքվել է վճարային քարտով վարկային գծի թիվ OVD1709286 պայմանագիրը, որով պատասխանողին տրամադրվել է 1.700.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային գիծ, մինչև 20.10.2020 թվականը մարման վերջնաժամկետով, տարեկան 16 տոկոս դրույքով,
բ) Պատասխանող Արտուշ Ղուկասի Գևորգյանի կողմից նշված վարկն ստանալու հիմքով նշված վարկը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
գ) Պատասխանող Արտուշ Ղուկասի Գևորգյանի կողմից պարտքը վերադարձնելու համար որոշված ժամկետի խախտումը,
դ) Արտուշ Ղուկասի Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովվել գրավով, մասնավորապես <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության և Արտուշ Ղուկասի Գևորգյանի միջև 20.10.2017 թվականին կնքվել է պահանջի իրավունքի գրավի թիվ G17-045847 պայմանագիրը, որով գրավատու Արտուշ Ղուկասի Գևորգյանը հօգուտ բանկի գրավադրել է իրեն պատկանող թիվ 11500830822908 քարտային հաշվում գտնվող և հետագայում մուտքագրվող դրամական միջոցների պահանջի իրավունքը,
2.2) Ապացուցման պարտականության սահմաններում հայցվորը պետք է ապացուցի վերը նշված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սահմաններում պատասխանող կողմը պետք է ապացուցի պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելը: Այսինքն՝ նշված պարտքի գումարը, ժամանակին վճարված լինելու կամ պարտավորությունները պատշաճ կատարած լինելը, ինչպես նաև կարող է ապացուցել ի հակառակը հայցվորի,
2.4) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
2.5) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.6 Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները և ապացույցները ներկայացնել մինչև 26.04.2021 թվականը և դրանք ներկայացնելու դեպքում սահմանված ժամկետում ուղարկել նաև գործին մասնակցող անձանց:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ













Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`