թիվ ԵԴ/27392/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
31.03.2021
Գործ թիվ ԵԴ/27392/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող ` Արմեն Կարապետյան
/ք․Երևան, Ամիրյան փող․, 76 տուն/
Պատասխանող ` Ալլա Խոջումյան
/ք․Երևան, Ամիրյան փող․, 76 տուն/
Պատասխանող ` Բելլա Խոջումյան
/ք․Երևան, Ամիրյան փող․, 76 տուն/
Պատասխանող ` Արմեն Կարապետյան
/ք․Երևան, Ամիրյան փող․, 76 տուն/
Պատասխանող ` Բելլա Խոջումյան
/ք․Երևան, Ամիրյան փող․, 76 տուն/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Հովհաննիսյանի ընդդեմ Գևորգ Խոջումյանի, Էլվիրա Խոջումյանի, Լիլի Խոջումյանի, Ալլա Խոջումյանի, Բելլա Խոջումյանի և Արմեն Կարապետյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականին ապրիլի 26-ին, ժամը` 15:30-ին,որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339596,112
Էլ. փոստ`