Թիվ ԼԴ/0131/02/21 քաղաքացիական գրոծով պատասխանող Ռայա Ռաֆիկի Վանյանին ուղղված դատական ծանուցագիր
01.04.2021
ՌԱՅԱ ՌԱՖԻԿԻ ՎԱՆՅԱՆԻՆ
/Հասցե` Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 3, 55-11/
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյան, վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ «Վանաձորի բժշկական կենտրոն» ԲԲ ընկերության հայցի ընդդեմ Ձեզ և Լիրա Վլադիմիրի Վանյանի` 220,000 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին և որոշում կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննվելու մասին: Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի հունիսի 17-ին դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատարավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`