Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/5818/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

01.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԻՎ ԵԴ/5818/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար՝ Նունե Սարգսյանին
ք. Երևան, Բաղրամյան 1 փ., 14շ., 162 տարածք
Կարեն Վազգենի Նաջարյանին
ԱՄՆ, Լոս Անջելոս, 3673 Սանֆեռնանդո Ռոդ #114, Գլենդել ԳԱ.91204
Karen Najaryan
3673 Sanfernando Rod #114, Glendale GA. 91204
Երրորդ անձ Նորա Ազատի Նաջարյանին
ԱՄՆ, Լոս Անջելոս, Քեն Վուդ փող. ԱՓԹ 704, Գլենդել ԳԱ.91205-1003
Nora Najaryan
Ken Wood ST APT 704, Glendale GA.91205-1003
Երրորդ անձ Սվետլանա Վազգենի Նաջարյանին
ԱՄՆ, Լոս Անջելոս, Քեն Վուդ փող. ԱՓԹ 704, Գլենդել ԳԱ.91205-1003
Svetlanna Najaryan
Ken Wood ST APT 704, Glendale GA.91205-1003
Երրորդ անձ Նորայր Շախմարի Գասպարյանիn
ք. Երևան, Աէրացիայի թղմ. 2/5 շ., բն. 12
Երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտեին
ք. Երևան, Արշակունյաց 7
Երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ Հրայր Գևորգյանին
ք. Երևան, Արշակունյաց 7

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Նաջարյանի ընդդեմ Կենտրոն տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Կարեն Նաջարյանի, երրորդ անձինք՝ Նորա Նաջարյանի, Սվետլաննա Նաջարյանի, Նորայր Գասպարյանի, ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչելու և ժառանգությունը ընդունելու համար սահմանված բացթողնված ժամկետը հարգելի համարելու՝ ժառանգությունը ընդունած ճանաչելու պահանջներիի մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ նշված քաղաքացիական գործով (նախնական) դատական նիստը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես գործին մասնակցող անձ։
Հիմք ընդունելով վերոգրյալները` տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`