Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/40723/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/40723/02/19 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Շողիկ Վանյայի Լևոնյանին
/ Արարատ, Արտաշատ, Մարքսի փող., 22 շենք, թիվ 5 բն. /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/40723/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արծրունի Սամսոնի Առաքելյանի և Սվետլանա Բաբգենի Ալեքսանյանի ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության, Գասպար Սամվելի Թադևոսյանի, Կարեն Սուրենի Տերտերյանի, Շողիկ Վանյայի Լևոնյանի՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և 17.10.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, կատարված իրավունքի պետական գրանցումը, դրան հաջորդող կնքված պայմանագրերը և կատարված իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 24.05.2021 թվականին, ժամը 14:45-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`