Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0893/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

02.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արտյոմ Ռոբերտի Բոթոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Պ. Սևակի փ., տուն 18/1

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0893/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Արտյոմ Ռոբերտի Բոթոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արտյոմ Ռոբերտի Բոթոյանին (Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Պ. Սևակի փ., տուն 18/1), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի պգոստոսի 12-ին, ժամը 13:30-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`