Թիվ ԼԴ2/2091/02/20 քաղաքացիական գործով ծանուցագիր
02.04.2021
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/2091/02/20
Էդգար Ղուկասի Տոնոյանին
ք. Երևան, Էրեբունի, Սարի թաղ. 2շ., տուն 3
2021 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 14.00-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի վարչական շենքում քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Լուկաշի Ոսկանյանի ընդդեմ Էդգար Ղուկասի Տոնոյանի և ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ «NISSAN» մակնիշի 36 DM 288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ Էդգար Ղուկասի Տոնոյանի իրավունքները դադարած համարելու, Արտակ Լուկաշի Ոսկանյանի սեփականության իրավունքը ճանաչելու և ավտոմեքենան արգելանքից հանելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Ալավերդու նստավայրի վարչական շենք, ք. Ալավերդի, Թումանյան 1, հեռ. /0253/ 2-23-01/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Ալավերդի, Թումանյան 1
Հեռ..` 374 0253 2-23-01
Էլ. փոստ`