թիվ ԵԴ/34252/02/19 քաղաքացիական գործով Արմենուհի Գրիգորյանին ուղղված դատական ծանուցագիր
02.04.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/34252/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արմենուհի Գրիգորյանի, Գևորգ Գևորգյանի, Արեն Մոսինյանի, Ռոբերտ Մոսինյանի, Վարդանուշ Գևորգյանի, Գոհար Ջալալյանի, Գայանե Գևորգյանի, Ռաֆիկ Գևորգյանի և Տաթևիկ Գևորգյանի՝ համապարտության կարգով 15,627.77 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, նախապես վճարված պետական տուրք և 11.10.2019թ.-ից մինչև պարտավորության կատարումը վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ տոկոսներ հաշվարկելու և պատասխանողներից բռնագանձելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Արմենուհի Գրիգորյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Արմենուհի Գրիգորյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, նախկին 18-22 կուս. համ. կոլ:
Դատաքննությունը նշանակված է 2021թ. հունիսի 29-ին, ժամը՝ 14:15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ‹‹Քանաքեռ›› նստավայրում /հասցեª ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 7/:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`