Թիվ ԼԴ/0452/02/12 քաղաքացիական գործով երրորդ անձ ներգրավված Կամո Աֆիցերյանին ուղղված դատական ծանուցագիր
05.04.2021
ԿԱՄՈ ԱՖԻՑԵՐՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կնունյանց 2/20/
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր` Ա.Մկոյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Սիլվա Օնիկի Մելիքյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (հասցե`ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10):
Որպես երրորդ անձ անհրաժեշտ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`