Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովհաննես Մանվելի Ստեփանյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ հայտարարություն

05.04.2021

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Նունե Լեռնիկի Ստեփանյանի դիմումի` քաղաքացի Հովհաննես Լեռնիկի Ստեփանյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ելնելով նշված իրավական նորմերի պահանջներից Հովհաննես Լեռնիկի Ստեփանյանի /վերջին հայտնի բնակության վայրը` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բուլղարական 2 ավ., 4 տնակ/ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայր՝ դատավոր Ա.Մկոյանի աշխատակազմին հեռախոս՝ 0255-2-22-03:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`