Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0002/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

05.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Երրորդ անձ ՀՀ Երևանի նոտարական տարածքի
նոտար Անահիտ Մինասյանին
Հասցե՝ ք. Երևան, Բագրատունյաց 43, տարածք 55


Երրորդ անձ Հովհաննես Սողոմոնյանին
Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ 14 փ., 38ա-21


Պատասխանող «Էրզրում-97» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Լյապիդևոսի փ., տուն 17


Հայցվորի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանին
Հասցե՝ Արարատի մարզ, ք. Վեդի, Ն. Մկրտչյան 47/1


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0002/02/20 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի «Չեմպիոն» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Յան Գրուպ» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն Կարեն Թովմասյանի ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության, «Էրզրում-97» ՍՊ ընկերության, երրորդ անձինք՝ ԵՇԴ/0171/04/16 սնանկության գործով կառավարիչ Հ.Սողոմոնյանի, ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Ա. Մինասյանի՝ «Էրզրում-97» ՍՊ ընկերության և «Չեմպիոն» ՍՊ ընկերության միջև 22.03.2013թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի հա. 1929 պայմանագիրը մասնակի՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը պահպանելու մասով որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարք անվավեր ճանաչելու, որպես հետևանք պայմանագիրը մնացած մասով վավեր ճանաչելու, Երևանի Արշակունյաց պողոտա հա. 212/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին։
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 13.05.2021թ.. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`