Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0934/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Սուրիկ Սիմոնի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Սուրիկ Սիմոնի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 1 փկղ., տուն 12

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0934/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Սուրիկ Սիմոնի Սարգսյանի, երրորդ անձ՝ Աննա Հրանտի Սարգսյան, Արմեն Սուրիկի Սարգսյան, Արմինե Սուրիկի Սարգսյան, Նառա Սուրիկի Սարգսյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0934/02/17 քաղաքացիական գործով 2021 թվականի մարտի 29-ին, ժամը 16:40-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 02-ին, ժամը 15:35-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:

Ի գիտություն

 Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`