Թիվ ԳԴ1/1153/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Թամար Ռաֆիկի Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.04.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Թամար Ռաֆիկի Հարությունյանին
Հասցե՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան, գ. Նոր Խարխափուտ
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/1153/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ) ընդդեմ Արամայիս Ռաֆիկի Հարությունյանի, Ասատուր Ենոքի Հարությունյանի, Սիրվարդ Բենիկի Հարությունյանի, Թամար Ռաֆիկի Հարությունյանի, Բելլա Ռաֆիկի Հարությունյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/1153/02/20 քաղաքացիական գործով 2021 թվականի մարտի 29-ին, ժամը 14:10-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 02-ին, ժամը 15:45-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`