Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԴ/11701/02/18 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

06.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտե
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7

Երրորդ անձ Խաչատուր Ղահրամանյանին
Հասցե՝ ք. Երևան, Շահումյան 16 փ., տուն 80


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/11701/02/18 քաղաքացիական գործը ըստ հայցի Ալմաստ Վահանի Տոնոյանի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանի ընդդեմ Հարություն Շավարշի Գևորգյանի և Աշոտ Հովհաննեսի Դավթյանի, երրորդ անձինք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ալմաստ Տոնոյանի սննանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի` «Գոլդեն Մառկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի կողմից Ալմաստ Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ քաղաք Երևան Կենտրոն Չարենցի փողոց 44 շենքի թիվ 6 տարածքի իրացման նպատակով 02.03.2018 թվականին կայացված աճուրդն անվավեր ճանաչելու և որպես հետևանք աճուրդի արդյունքների հիման վրա վաճառող Հարություն Գևորգյանի և գնորդ Աշոտ Դավթյանի միջև 26.03.2018 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու հիման վրա անշարժ գույքի նկատմամբ Աշոտ Դավթյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 19.04.2021թ. ժամը՝ 11:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`