Թիվ ԵԴ/21339/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.04.2021
Թիվ ԵԴ/21339/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ Կառլեն Բարեղամի Բարսեղյանին
/ք. Երևան, Ավան 5 փող., 1 նրբ., 12/1 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ռաֆիկ Նահապետի Կարապետյանի ընդդեմ Կառլեն Բարեղամի Բարսեղյանի, Երևանի քաղաքապետարանի, Դավիթ Սուրենի Ղումաշյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2021 թվականի մայիսի 13-ին, ժամը 16:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատ ական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`