Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4629/17/21 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

Գործ թիվ ԵԴ/4629/17/21

Արբիտրաժային գործով պարտապան՝
Ռոման Լոռեցյանին

Հասցե՝ ՀՀ, Ք. Երևան, Կիևյան 8 շենք, բն. 3
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 22.03.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու մասին որոշումը կհրապարակվի 2021 թվականի ապրիլի 23-ին ժամը 15:38-ին:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս հասցեով):
Տեղեկացվում եք, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ գլխի հոդվածներով սահմանված հատուկ վարույթի կարգով արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում (դիմումը, որպես կանոն, ներկայացվում է ոչ սույն գործի շրջանակներում):
Միաժամանակ պարզաբանվում է, որ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆԻ ԹԵԼՈՒՆՑ

Հասցե` Նազարբեկյան 40

Հեռ..` +37410 33 95 96

Էլ. փոստ`