Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0941/02/21 քաղաքացիական գործով դատական ծանւոցագիր

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
 ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անկախության հրապարակ 7 (0312) 5-01-83

Գործ- ՇԴ/0941/02/211
08 ապրիլի 2021թ.
Արտյոմ Աշոտի Պետրոսյանին
/ք. Գյումրի, Շիրակացու փող., 56 շ., բն. 10/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0941/02/211 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արտյոմ Աշոտի Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով Դուք հանդիսանում եք պատասխանող կողմ:
2021թ. մարտի 15-ին դատարանի կողմից Ձեզ է ուղարկվել նշված քաղաքացիական գործով՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, սակայն ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Միաժամանական տեղեկացվում է, որ սույն գործով վճռի հրապարակումը նշանակվել է 2021թ. հունիսի 24-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի` պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, հայերեն, կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Վերը նշված պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:
Միաժամանական տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դատավորի օգնական` Վ. Ավետյան

Հասցե` ք. Գյումրի. Անկախության հրապարակ 7

Հեռ..` 095109900

Էլ. փոստ`