Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16340/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր`

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԴ/16340/02/18

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Արդարադատության նախարարությանը
/ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8/


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի «Ակադա պրինտ» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Մհեր Անանյանի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ «Ակադա պրինտ» ՍՊ ընկերության խախտված իրավունքները վերականգնելու և սահմանափակված մասնակիցների ցուցակից «Ակադա պրինտ» ՍՊ ընկերությանը հեռացնելուն պարտադրելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննությունը նշանակվել էր 2021թ մայիսի 18-ին, ժամը 10:00-ին:
Տեղեկացվում է, որ՝ դատավորի վերապատրաստման դասընթացների կապակցությամբ դատական նիստը տեղափոխվել է 2021թ մայիսի 25-ին, ժամը 10:00-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 /դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Դատավորի օգնական ` Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +37410 33-95-96 111

Էլ. փոստ`