Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16765/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր`

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԴ/16765/02/18

«ԲՅՈՒՐԱԿԱՆ» ՍՊԸ
/ք. Երևան, Բագրատունյաց փ․, 2 նրբ․, թիվ 10/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի Թագուհի Ժորիկի Սարգսյանն ընդդեմ Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, «Բյուրական» ՍՊ ընկերության և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությանը՝ 2011թ. հունիսի 7-ին կնքված «Հիփոթեքի» պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն, 2014թ. հունիսի 19-ին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործի քննությունը նշանակվել էր 2021թ մայիսի 18-ին, ժամը 10:00-ին:
Տեղեկացվում է, որ՝ դատավորի վերապատրաստման դասընթացների կապակցությամբ դատական նիստը տեղափոխվել է 2021թ մայիսի 25-ին, ժամը 11:40-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 /դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Դատավորի օգնական ` Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Նազարբեկյան թաղամաս 40

Հեռ..` +37410 33-95-96 111

Էլ. փոստ`