Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0505/02/12 քաղաքացիական գործով երրորդ անձ Լենա Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Լենա Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0505/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սամվել Գրիգորյանի, երրորդ անձ՝ Տանյա Գրիգորյան, Լյուբա Գրիգորյան, Սմբատ Գրիգորյան, Լենա Գրիգորյան, Հռիփսիմե Գրիգորյան, Քրիստինե Գրիգորյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ 01.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված կարգով ուղարկելու համար:
Նշվածի հիմքով, Դուք, որպես երրորդ անձ (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2021 թվականի օգոստոսի 19-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` նույն օրը ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:


Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ







Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`