Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/1199/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Ալիսա Վանուշի Ստեփանյանին ուղղված դատական ծանուցում:

08.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ "Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո" հասարակական կազմակերպությունն ընդդեմ Ժենյա Արամայիսի Ստեփանյանի, երրորդ անձինք՝ Վանուշ Սերգեյի Ստեփանյանի, Ալիսա Վանուշի Ստեփանյանի, Սերգեյ Վանուշի Ստեփանյանի, Ալետա Վանուշի Ստեփանյանի և Անժելա Վանուշի Ստեփանյանի՝ համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից Ժենյա Արամայիսի Ստեփանյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու,դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժանելու և բռնագանձումը Ժենյա Արամայիսի Ստեփանյանի բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ են վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերն ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Որպես գործին մասնակցող անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք.
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու Դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո 15-րդ օրը դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), Դուք համարվում եք ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Դուք ծանուցվում եք նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1) դեպոնացված լինելու մասին, որոնց կարող եք ծանոթանալ սույն ծանուցման տեղադրման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Միաժամանակ հայտնում եմ, որ «Նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին» որոշման համաձայն` դատաքննություն է նշանակվել 2021թ. ապրիլի 27-ին`ժամը 10:45-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1):

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`