Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0113/02/20 քաղաքացիական գործով երրորդ անձ Լենա Թաթոսի Մերթարչյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Լենա Թաթոսի Մերթարչյանին
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ. Ազատության պողոտա, տուն 109

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0113/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարգիս Ռազմիկի Խանամիրյանի, երրորդ անձ` Լենա Թաթոսի Մերթարչյան՝ գումար բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքի և պատասխանողին պատկանող այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0113/02/20 քաղաքացիական գործով 2021 թվականի մարտի 18-ին, ժամը 16:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 16:10-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:

Ի գիտություն

 Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`