թիվ ԳԴ1/1923/02/20 Քաղաքացիական գործով պատասխանող Աննա Նորիկի Արուճյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
12.04.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Աննա Նորիկի Արուճյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Զոլաքար, 1 փ., 5 նրբ., տուն 7
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/1923/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքապետարանի ընդդեմ Մարտունու Սպառ ընկերության, Աննա Նորիկի Արուճյանի և Լևոն Վալոդիայի Արուճյանի՝ առուվաճառքի պայմանագրերը մասնակի անվավեր ճանաչելու և գույքը սեփականատիրոջը վերադարձնելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/1923/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 17:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով), հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ