Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/1178/02/17 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

12.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հայցվորի ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանին
Հասցե՝ ք.Երևան, Չարենցի 1, 101 գրասենյակ

Պատասխանող Ռուբեն Խալաթյանին
Հասցե՝ ք.Երևան, Այգեստան 11 փողոց, տուն 189


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/1178/02/17 քաղաքացիական գործը ըստ հայցի Գևորգ Աֆանդյանի ընդդեմ «Բյուրակն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 31.05.2021թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+37410) 74-28-20

Էլ. փոստ`