Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՐԱԴ2/0907/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, դատավորի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ l.hovhannisyan@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0907/02/20
<<13>> ապրիլի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Համլետ Վարազդատի Հակոբյանի իրավահաջորդներին
/ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Շենիկ, Պ.Սևակի փողոց, 12-րդ տուն/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0907/02/20
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ`
դատավոր՝ Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Գևորգյանի
մասնակցությամբ՝
պատասխանողներ՝ Ա. Հարութունյանի
Ա. Թադևոսյանի

2021 թվականի մարտի 23-ին (ք. Թալին)
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Արկադի Ռոբերտի Հարությունյանի, Գարուշ Միհրանի Պարոնյանի, Արշավիր Վալոդյանի Թադևոսյանի, Սևադա Սուրենի Մանուկյանի, Մանուշակ Վարազդատի Հակոբյանի, Ալլա Արկադիի Հարությունյանի, Վահագն Արկադիի Հարությունյանի օրինական ներկայացուցիչ՝ Մանուշակ Վարազդատի Հակոբյանի, Անի Արկադիի Հարությունյանի օրինական ներկայացուցիչ՝ Մանուշակ Վարազդատի Հակոբյանի, Համլետ Վարազդատի Հակոբյանի, Մարինա Հարությունի Պետրոսյանի՝ համապարտության կարգով Արկադի Ռոբերտի Հարությունյանից, Գարուշ Միհրանի Պարոնյանից, Արշավիր Վալոդյանի Թադևոսյանից, Սևադա Սուրենի Մանուկյանից, Մանուշակ Վարազդատի Հակոբյանից 5.689.009 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, 17.11.2020 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի՝ 5.592.905 ՀՀ դրամի վրա, օրական 0,04 տոկոս դրույքաչափով տուժանքի հաշվեգրման, բռնագանձումը թիվ 1617012354/01 հիփոթեքի և 1617012354/02, 1617012354/03, 1617012354/04 կոշտ գրավի պայմանագրերով գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0907/02/20 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
19.11.2020 թվականին Հայցվոր(ներ)ը (ներկայացուցիչը) դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ վերը նշված պահանջով:
Դատարանի 01.12.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 22.01.2021 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել, սակայն Պատասխանող(ներ)՝ Գարուշ Միհրանի Պարոնյանի վերաբերյալ 29.12.2020 թվականին ՀՀ Թալինի ՔԿԱԳ տարածքային բաժնից Դատարանի գրասենյակ է մուտքագրվել մահվան փաստի վերաբերյալ գրություն, ըստ որի՝ Գարուշ Միհրանի Պարոնյանը, ծնված՝ 01.06.1963 թվականին, մահացել է 23.09.2018 թվականին, մահը գրանցվել է 27.09.2018 թվականին, ակտ №195 և տրվել է մահվան վկայական ԲԱ031431:
Դատարանի 11.02.2021 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
23.03.2021 թվականին Պատասխանող(ներ)՝ Համլետ Վարազդատի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ Թալինի ՔԿԱԳ տարածքային բաժնից Դատարանի գրասենյակ է մուտքագրվել մահվան փաստի վերաբերյալ գրություն, ըստ որի՝ Համլետ Վարազդատի Հակոբյանի, ծնված՝ 01.05.1952 թվականին, մահացել է 09.06.2019 թվականին, մահը գրանցվել է 21.06.2019 թվականին, ակտ №488 և Արմավիրի ՔԿԱԳ տ/բ-ի կողմից տրվել է մահվան վկայական ԲԱ130835:

Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող Պատասախանող Ա. Հարութունյանի, Ա. Թադևոսյանի ներկայությամբ և Հայցվորի ու մյուս Պատասխանողների (ներկայացուցիչների) բացակայությամբ՝ ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ, 147-րդ իրավադրույթների պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, լսելով Պատասխանողներին, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն.
« 1. Ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
«1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն: 2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: 3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն: 4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ` 1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով. 3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: 6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: 2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը: 4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել: 5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը: 6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: 2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք: 3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ 4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն.
« 1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, 2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, 4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, 5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը, 6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը, 7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, 8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, 9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, 10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, 11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, 12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, 13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար: 3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել մինչև չորս ժամ անվճար հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն.
«1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը: 4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը: 5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով: 6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից: Ապացուցման պարտականությունը բաշխելու նորմերը կազմված են ընդհանուր և հատուկ կանոններից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ձևակերպված է [նախկինում] գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետում [ներկայումս գործող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասում], որի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը [Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով]: Բացի նշված ընդհանուր կանոնից, գոյություն ունեն նաև ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոններ, որոնք սահմանված են նյութական և դատավարական օրենսդրության նորմերով: Ընդ որում, ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
ՀՀ սահմանադրական դատարանը, իր 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ «չի ապացուցում նա, ով ժխտում է» կանոնն ապացուցման բեռը բաշխելու ընդհանուր կանոնի անկյունաքարերից մեկն է: Կանոնի կարգավորիչ նշանակությունն այն է, որ բացառում է հակառակ կողմի վկայակոչած փաստի բացակայությունն ապացուցելու պարտականությունը: Անձը կարող է առարկել պահանջի կամ մյուս կողմի ներկայացրած առարկության դեմ ինչպես դրա հիմքում դրված հանգամանքները պարզապես ժխտելով (պարզ, իրավաբանական կամ ապացուցողական փաստերով չհիմնավորված առարկություն), այնպես էլ որոշակի հանգամանքներ վկայակոչելով (որակյալ կամ իրավաբանական կամ ապացուցողական փաստերով հիմնավորված առարկություն)։ Հետևաբար, այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձն առարկում է պահանջի կամ մյուս կողմի ներկայացրած առարկության հիմքում դրված փաստերի դեմ՝ պարզապես դրանք ժխտելով, առանց իրավաբանական կամ ապացուցողական այլ փաստեր վկայակոչելու, նրա վրա չի կարող դրվել տվյալ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն։
Այլ կերպ՝ պահանջի կամ առարկության հիմքում դրված փաստերը ժխտելու պարագայում ապացուցման բեռը կրում է այն կողմը, ով պնդում է որոշակի իրավաբանական կամ ապացուցողական նշանակություն ունեցող փաստի առկայությունը, այլ ոչ թե ժխտումը (տե՛ս, թիվ ԳԴ/0966/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.04.2020 թվականի որոշումը):
Վերը նշված իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, իսկ գործին մասնակցող անձանցից Պատասխանող Ա. Հարութունյանը հայտնել է, որ հայցի դեմ առարկում է միայն տույժերի և տոկոսների մասով, միաժամանակ նշել է, որ վարկային և հիփոթեքի պայմանագրերը ստորագրվել է իր կողմից, ժամանակին կատարել է վճարումները, սակայն կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) պատճառով անասունները վաճառել և կատարել է վճարումները, սակայն դրանից հետո էլ չի կարողացել կատարել վճարումները, քանի որ չի աշխատում և գումար չունի: Խնդրել է ժամանակ հատկացնել վճարելու համար, քանի որ մեկնելու է արտագնա աշխատանքի, իսկ Պատասխանող Ա. Թադևոսյանը հայտնել է, որ հայցի դեմ առարկում է, այն չի ընդունում: Հանդիսանում է սույն գործով երաշխավոր, երաշխավորության պայմանագիրը ստորագրվել է իր կողմից, վստահ լինելով, որ առկա են գրավադրված գույքեր, սակայն գրավադրված գույքերից տրակտորն առանց իրեն տեղյակ պահելու հանվել է գրավից, վաճառվել է Բանկի կողմից և գումարը ուղղվել է այլ վարկի մարմանը: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, մասնավորապես՝ գործին մասնակցող անձինք կարող են ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնել մինչև 22.04.2021 թվականը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Անդրադառնալով վերոնշյալ հոդվածների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի թիվ ԳԴ4/0019/02/16 քաղաքացիական գործով որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորությունների պատշաճ կատարումը, որպես պարտավորությունների կատարման ընդհանուր և հիմնարար սկզբունք, ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում՝ պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԿԴ/0020/02/08 քաղաքացիական գործով որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ՝ «պարտատեր», իսկ մյուս կողմը՝ պարտավոր անձ՝ «պարտապան»։ Ուստի իրավազոր անձի՝ պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի՝ պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը։ Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, հարկ է համարել նշել, որ պարտավորական են այն իրավահարաբերությունները, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ պարտավորաիրավական հարաբերություններից բխող հայց հարուցված լինելու պայմաններում դատարանները պետք է նախևառաջ բացահայտեն պարտավորության բնույթը և ծագման հիմքը, ըստ այդմ` որոշեն վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա օրենսդրությունը, հատկապես այն պարագայում, երբ վիճելի է իրավահարաբերության բնույթը: Նշված գործառույթն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով (տե՛ս թիվ ԵԿԴ/3200/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2020 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 368-րդ, 369-րդ, 437-րդ, 449-րդ, 451-րդ, 454-րդ, 879-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոխառությանը վերաբերող 46-րդ գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե կողմերը այլ կանոններ են սահմանել վարկային պայմանագրով, և որոնք չեն հակասում վարկային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջներին։ Ընդ որում, օրենսդիրը, ելնելով օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլխի իմպերատիվ նորմերով (տե՛ս, թիվ ԱՎԴ/4/0145/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով իր նախկինում կայացրած որոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն: Միաժամանակ նշված հոդվածով ամրագրվել է, որ վարկային հարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով և բուն վարկային պայմանագրով: Այսինքն՝ վարկային հարաբերությունները կարգավորելու առումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրին, որոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերությունների նկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը (տե´ս, թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 382-րդ, 377-րդ, 362-րդ, 415-րդ հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրն ամրագրել է երաշխավորի համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի կատարման պահանջ ներկայացնելու ինչպես պարտապանին և երաշխավորին միասին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: ՀՀ վճռաբեկ դատարանը, նույն որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետը, նշել է, որ գործում է երաշխավորի լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով (տե՛ս, թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսվում է երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն, վերջինիս դեմ պարտատերը կարող է պահանջ ներկայացնել միայն այն պարագայում, երբ հիմնական պարտապանից պահանջի բավարարում չի ստանում: Սուբսիդիար պատասխանատվության դեպքում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածով, մինչև երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելը պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանի դեմ, և միայն այն դեպքում, երբ հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել երաշխավորին: Այսինքն՝ նման գործերով երաշխավորի դեմ պահանջի բավարարման համար անհրաժեշտ է ապացուցել նաև հիմնական պարտապանին պահանջ ներկայացրած լինելու և պահանջի բավարարում ստացված չլինելու հանգամանքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ նշված պահանջը կարող է ներկայացվել ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով: Այսինքն՝ պարտատերը կարող է, օրինակ, արտադատական կարգով նախապահանջ ուղարկել հիմնական պարտապանին կամ վերջինիս դեմ հայց ներկայացնել դատարան: Երկու պարագայում էլ առկա կլինի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված՝ հիմնական պարտապանին պահանջ ներկայացնելու պայմանը:
Անդրադառնալով երաշխավորության դադարման հիմքերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, երաշխավորությունը դադարում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Նման հիմքերից մեկն էլ հիմնական պարտավորության դադարումն է, որպիսի հիմքի առկայությունը պայմանավորված է երաշխավորության լրացուցիչ բնույթով, այն է՝ առանց հիմնական պարտավորության երաշխավորությունը գոյություն ունենալ չի կարող (տե՛ս, թիվ ԱՐԱԴ/0591/02/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաև գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`(...) (4) գրավի (...) իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի և 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավոր

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` +374249-2-21-61

Էլ. փոստ`