Թիվ ԵԴ/2985/02/21 քաղաքացիական գործով Վոլոդյա Օհանյանի վերաբերյալ ծանուցագիր
13.04.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴ 9.1
Վոլոդյա Օհանյանին
/ք. Երևան, Նորքի 7 զանգ., 9 շ., 7 բն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/2985/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի` “Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Վահան Վոլոդյայի Օհանյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Վոլոդյա Օհանյանի, Ռոզա Սարիբեկյանի, Վարդան Օհանյանի, Աստղիկ Օհանյանի և Սարգիս Օհանյանի` բաժնեմասի առանձնացման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/2985/02/21 քաղաքացիական գործով 03.05.2021թ.–ին, ժամը 15:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ:
Առդիր` որոշումը` 01 թերթ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ ԲԱՍՏԱՋՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9
Հեռ..` 010201119
Էլ. փոստ`