Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6611/02/21 քաղաքացիական գործով Էդուարդա Արայի Հովհաննիսյանի վերաբերյալ ծանուցագիր

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6611/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01-ը մարտի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննության առնելով Ալիսա Արծրունու Հովհաննիսյանի` Էդուարդա Արայի Հովհաննիսյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ալիսա Արծրունու Հովհաննիսյանը 19.02.2021թ. դիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի առաջին ատյանի դատարան` Էդուարդա Արայի Հովհաննիսյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ալիսա Արծրունու Հովհաննիսյանի դիմումը` Էդուարդա Արայի Հովհաննիսյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ, և գործի քննությունը նշանակել 2021 թվականի ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին`ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ 8/:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`