Թիվ ԵԴ/3541/02/21 քաղաքացիական գործով Գայանե Վաղարշակի Այդինյանի վերաբերյալ ծանուցագիր
13.04.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴ 9.1
Գայանե Վաղարշակի Այդինյանին
/ք. Երևան, Աճառյան փող., 36 շ., 12 բն./
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/3541/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի` Լուսինե Սամվելի Խաչատրյանի ընդդեմ Կարեն Վաղարշակի Այդինյանի, Գայանե Վաղարշակի Այդինյանի, Նաիրա Վաղարշակի Այդինյանի` գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/3541/02/21 քաղաքացիական գործով 21.04.2021թ.–ին, ժամը 15:10-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ:
Առդիր` որոշումը` 01 թերթ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ ԲԱՍՏԱՋՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9
Հեռ..` 010201119
Էլ. փոստ`