Թիվ ՎԴ/0090/05/21 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
14.04.2021
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0090/05/21 վարչական գործով
Ելից N-ԴԴ-9-_______________ 05.04.2021թ.
Հռիփսիմե Բալայանին
Հասցե՝ ք. Երևան, Բագրևանդի թաղ. 96
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Հռիփսիմե Բալայանի ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Գեյլ Բարբարա Օ-Րեյլլիի՝ Երևան քաղաքի Արաբկիր, Ա.Երզնկյան փողոցի 2/1 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ Գեյլ Բարբարա Օ-Րեյլլիի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջի մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 26.05.2021 թվականին ժամը 16:15-ին ` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N12):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես հայցվոր:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Դատավոր Հ. Այվազյանի օգնական Հ. Ջամալյան
Հասցե` Ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +(374) 10447121(274)
Էլ. փոստ`